Քաղաքական դիսկուրս - Միտքը փոփոխություն է

  • RSSRSS
  • FacebookFacebook

Ֆինանսական համակարգ

Պարտքի դարաշրջան

  • Սուրեն Սահակյան
  • 10/02/2015

Երկիրը սկսում է շունչ քաշել, ավելացնում է սոցիալական ծախսերը, արդյունաբերության զարգացումը ստիպում է ավելի շատ էներգակիրներ ներկրել և այլն։ X պահին ներդրողները, որոշակի կենտրոններից ազդակներ ստանալով, հավաքում են իրենց ճամպրուկները և հեռանում երկրից։

Պայքար տիրապետության համար

Ճշմարտությունների ներհատուկությունը

  • Ալեն Բադյու
  • 1/02/2015

Եթե ժամանակը ավարտված է, ապա այն պատճառով, որ այն կանգնեցված է։ Քարոզչության ժամանակը անշարժ ժամանակ է։ Շատ դժվար է անել քարոզչություն կայացող ժամանակի համար։ Կարելի է քարոզել լինելու համար, ոչ թե՝ դառնալու։

Ռուսական դեսպոտիզմի ասիական ծագման մասին․ Չինգիզ խանի վերջին ցանկությունը

  • Կարլ Մարքս
  • 6/01/2015

Մոսկվան մեծացել և դաստիարակվել է մոնղոլական ստրկության սարսափելի և թշվառ դպրոցում։ Այն հզորություն է ձեռք բերել միմիայն ստրկության հմտությունների գործում հանճարեղության հասնելու շնորհիվ։ Նույնիսկ ինքնազատագրումից հետո Մոսկվան շարունակել է խաղալ տիրակալ դարձած ստրուկի իր նախկին դերը։

Աշխատանք

«Աշխատանքի» բնույթի փոփոխությունը անտիկ շրջանից մինչև հետարդիություն

  • Լենա Նազարյան
  • 5/12/2014

Չունենալով մշտական աշխատանք՝ մարդը զրկվում է ինչ որ բան գնահատելու (քննադատելու) հնարավորությունից. ազատ աշխատողները չունեն սոցիալական ապահովություն և չեն կարող իրենց թույլ տալ բացահայտել իրենց սեփական կարծիքը, որովհետև նրանց պետք են պատվերներ:

Քաղաքական տեսություն

Ֆաշիզմի տեսություններ․ Իտալական ֆաշիզմ (Սեթոն-Վաթսոն)

  • Ռայնհարդ Քյուհնլ
  • 3/12/2014

Խոշոր հողատերերը ֆաշիստական «սևշապիկավորներին» ընկալում էին որպես իրենց մասնավոր ոստիկանական ուժեր և սիրով օգտագործում էին գործադուլներն ընդհատելու, աշխատավարձերն իջեցնելու կամ նոր աշխատանքային պայմանագրեր պարտադրելու համար։

Արժեքներ

Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում. Արժեքներ և պրակտիկաներ

  • Աղասի Թադևոսյան
  • 25/11/2014

Հանրային միջավայրը կամ տարածքը դա մի տեղ է, որտեղ ձևավորվում և որտեղից տարածվում է քաղաքացիական մշակույթը, որը երկխոսության ու կոնսենսուսի կայացման մշակույթն է: Ուղեվարձերի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը շարունակեց հանրային տարածքի ձևավորման գործընթացը:

Տնտեսական քաղաքականություն

Նեոլիբերալիզմը երևան է հանել մեր միջի վատագույնը

  • Փոլ Վերհաեգհե
  • 7/11/2014

Պսիխոպաթիկ անձնային գծերը խրախուսող տնտեսական համակարգը փոխել է մեր էթիկայի նորմերն ու բնավորությունը։ Մեզ անվերջ ասվում է, որ մեր կյանքի ուղին ընտրելու հարցում մենք ավելի ազատ ենք, քան նախկինում երբևէ, բայց հաջողության սցենարից դուրս ընտրություն կատարելու ազատությունը սահմանափակ է։

Քաղաքական տեսություն

Հաննա Արենդտ. Ազատություն և ամբողջատիրություն

  • Խմբագրակազմ
  • 2/09/2014

Մարդու լքվածությունը նա մեկնաբանում է հետևյալ ենթատեքստում. «Զանգված, սովորաբար, անվանում ենք այնպիսի մարդկանց խումբը, որը կամ մեծաքանակ է, կամ էլ այնքան անտարբեր է հասարակական զարգացումների հանդեպ, որ չի մասնակցում ոչ մի կազմակերպության, շահերի խմբի, արհմիությունների և այլ հասարակական կառույցների»:

Ինքնակազմակերպում

Քաղաքացիական նախաձեռնությունների որոշ արդյունքների մասին

  • Աղասի Թադևոսյան
  • 26/08/2014

Իր հանդեպ քաղաքացու կողմից օրենքի դիրքից իշխանության բանեցումը կատարյալ անակնկալի բերեց այդ պաշտոնյային: Իսկ նրա հնչեցրած «Իմ կաբինետն է, ինչ ուզեմ կանեմ» պատասխանը ավելի քան ծիծաղելի վիճակի մեջ դրեց նրան, ինչը արտացոլվեց նաև մամուլում և ֆեյսբուքում ծաղրանկարների շարքի հրապարակմամբ:

Արցախի հարց

Արցախի հարցի քաղաքացիականացումը. Ինքնորոշում ներսից

  • Վահրամ Սողոմոնյան
  • 13/08/2014

Ռազմական իրավիճակի վերջին սաստկացումը «ապակախարդեց» պատերազմը ՝ այն դարձնելով իրական։ Հանկարծ, պատերազմը, որը հայկական հասարակության ամենասարսափելի սահմանային վիճակն էր և առօրյա կյանքում՝ գոյաբանական վախերի հիմքը, իրական տեսք ստացավ՝ թույլ տալով տեսնել, թե ինչ կա հայրենասիրական պաթոսի և քաղաքացիական դիրքորոշումների տակ։

  • « Նախորդ էջ
  • Հաջորդ էջ »
  • Բաժիններ

    • Մեկնաբանություն և այլընտրանք
    • Սոցիալ-տնտեսական օրակարգ
    • Հանրային և քաղաքական ոլորտ
    • Տարածաշրջան և աշխարհակարգ
    • Սոցիալ-մշակութային հարցեր
    • Տպագիր հրատարակություններ
    • Մեր մասին
    • About Political Discourse
  • Թեմաներ

    60-ականներ Revolution Taxation Անվտանգություն Աշխատանք Արժեքներ Արցախի հարց Բուհեր Ենթամշակույթ Ընդվզում Ինքնակազմակերպում Ինքնություն Կենսաթոշակային համակարգ Կորոնավիրուսի ճգնաժամ Կրթական համակարգ Համաշխարհային տնտեսակարգ Հանրային դիսկուրս Հանրային ծառայություններ Հարկային համակարգ Հեղափոխություններ Մեդիա Պայքար տիրապետության համար Սոցիալական իրավունքներ Սոցիալական միջավայր Սոցիալական շարժումներ Սոցիոլոգիա Տնտեսական քաղաքականություն Փիլիսոփայություն Քաղաքական տեսություն Քաղաքատնտեսություն Ֆինանսական համակարգ
  • Տեսանյութ

  • Հղումներ

    • Գրականություն
    • Օգտակար հղումներ
    • Diskurs.am in EN, DE, RU and FR
    • Տեսանյութեր
  • Գտեք մեզ Ֆեյսբուքում

  • Արխիվ

  • RSSRSS
  • FacebookFacebook

«Քաղաքական դիսկուրսի» հոդվածներում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել խմբագրակազմի տեսակետների հետ:
Diskurs.am կայքէջը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ - www.fes.am