«Լռության պարույրի» հաղթահարումը Հայաստանում
Պայքարն ընթանում էր մի այնպիսի տարածքում (կանգառներ և այլն), որտեղ ապաքաղաքականացված քաղաքացին հայտնվում էր քաղաքականացված հանրույթում՝ հաճախ ակամայից դառնում ակցիայի մասնակից։ Այսպիսով, Երևանի կենտրոնը դառնում է մի տարածք, որտեղ արդեն մարգինալ կարգավիճակում է հայտնվում անտարբեր անձը։