Քաղաքական դիսկուրս - Միտքը փոփոխություն է

  • RSSRSS
  • FacebookFacebook

Հանրային և քաղաքական ոլորտ

Կրթական համակարգ

Քննադատական և ստեղծագործական մտածողություն, մասնակցային մշակույթ և քաղաքացիական համերաշխություն

  • Աշոտ Ոսկանյան, Հրաչ Բայադյան, Վահրամ Սողոմոնյան
  • 14/07/2020

Ներկայացնում ենք ՀՀ հանրակրթական համակարգի համար հասարակագիտական բովանդակության և ժողովրդավարական կոմպետենցիաների մշակման հայեցակարգային փաստաթղթի նախագիծը, որը մշակվել է 2019թ․ սեպտեմբերին ստեղծված աշխատանքային խմբի կողմից։

Հեղափոխություններ

Հայկական հեղափոխություն․ գաղափարախոսություններ, թե մարտահրավերներ

  • Վահրամ Սողոմոնյան
  • 31/05/2018

2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխական շարժումն ինքնին հագեցած էր բազիսային դեմոկրատիայի տարրերով` արագ մոբիլիզացվող զանգվածներ, ինքնակազմակերպվող բազմազան խմբեր, որոշումների մասնակցային կայացում։ Հեղափոխության ընդգրկուն հենարանն ամրապնդելու լավագույն լուծումը կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի ներսում քաղաքական երեք հաղորդակից թևերի` լիբերալ թևի, կենտրոնամետ թևի և կենտրոնից ձախ գտնվող թևի ներառումը։

Սոցիոլոգիա

Դատարկ տակառներ․ Մի հատված կուսակցությունների սոցիոլոգիայից

  • Վարազդատ Տերոյան
  • 18/04/2017

Կազմված պետք է լինել ժողովրդի մեջ, ինչպես բոլոր կուսակցությունները, բայց կտրված լինելով նրանից իրենց փոքրության պատճառով, նրանք դուրսն են մնում ժողովրդից և մի տարօրինակ դրություն ստեղծում իրենց համար. ուզում են ժողովրդին ծառայել, բայց ժողովուրդը չի ընդունում նրանց ծառայությունը: Եվ այսպես, իրենց փոքրությունը նրանք սկսում են բացատրել ժողովրդի տգիտությամբ և չհասությամբ: Շփոթում են պատճառը և հետևանքը. ոչ թե փոքր են, դրա համար էլ ժողովուրդը չի հետևում իրենց, այլ որովհետև ժողովուրդը չի հետևում իրենց, դրա համար էլ փոքր են:

Սոցիալական միջավայր

Կլիենտելիզմ

  • Վոլֆ-Դիթեր Նառ
  • 18/08/2016

Պատրոնը վերահսկում է կենտրոն տանող մուտքերը: Նա բաշխում է ռեսուրսները բոլոր այն կլիենտների միջև, ովքեր փոխարենը «վարձահատույց են լինում» պատրոնին իրենց աջակցությամբ կամ ավելի ուշ ընտրական իրավունքի ընդարձակումից հետո՝ իրենց քվեներով։ Արդիականացման փուլում կլիենտը այլևս որպես խոչընդոտ չի դիտարկվում, ընդհակառակը, նա համարվում է պետության կառուցման օգտակար գործիք: «Կլիենտը լրացնում է քաղաքական համակարգի բացերը»:

Անվտանգություն

Պատերազմը՝ մեր տան մեջ։ Հայրենասիրական «ջինգոիզմ»

  • Վահրամ Սողոմոնյան
  • 26/04/2016

Տղաների դեմքերը, որոնք հիմա չեն իջնում հեռուստացույցի էկրաններից, քառօրյա պատերազմից հետո այլևս չի ստացվում ծառայեցնել հայրենասիրական պաթոսի հին ձևերին։ Այդ դեմքերը խոսում են իրականության մասին, նրանք ցույց են տալիս այդ պատերազմի ներսի երեսը, որը մեր տան մեջ է՝ Հայաստանի ներսում, արտոնյալ խավի կողմից սանձազերծված՝ չքավոր խավերի ունեզրկման ու ենթարկեցման տեսքով։ Պատահական չէ, որ Երևանն ամենամեծ հարստության կենտրոնացման վայրն է, իսկ ծայրամասային շրջաններն ու սահմանագիծը՝ ամենաքիչ ռեսուրսներ ունեցողը։

Պայքար տիրապետության համար

Ընտրություններ առանց ժողովրդավարության․ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը համաշխարհային կապիտալիզմի համատեքստում

  • Դավիթ Ստեփանյան, Ինգար Սոլթի
  • 28/11/2015

Հայաստանում լիակատար ապաքաղաքականացման պայմաններում միտում կա որոշումների ընդունումը դարձնել զուտ վարչական գործընթաց․ ստեղծել մի դաշտ, որում մասնագետներն ու տեխնոկրատներն առանց քաղաքական մասնակցության ճիշտ որոշումներ կկայացնեն և չեն խանգարի ներդրումներին ու գործարարների շահերին՝ անկախ նրանից, թե այդ տնտեսական գործընթացներն ինչպես են ազդում լայն խավերի բարեկեցության վրա։

Պայքար տիրապետության համար

15 դրույթ Սահմանադրության փոփոխության և պայքարի մասին

  • Դավիթ Ստեփանյան
  • 21/09/2015

Փոփոխությունները կապված են Սերժ Սարգսյանի ու տարբեր միջազգային խաղացողների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա) հարաբերությունների, և մյուս կողմից էլ՝ նրա դիրքի վերարտադրման հետ, և հանդիսանում են մեկ մարդու ավտորիտար գործունեության հետևանք: Ժողովուրդն ամենևին առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների` հանրային օրակարգ մտնելու հետ:

Սոցիալական շարժումներ

Մտորումներ դեպքից իրադարձության անցման կամ «քաղաքականի» ծննդյան շուրջ

  • Նաիրա Մկրտչյան
  • 9/07/2015

Գաղափարական դիմագծից զուրկ, իրեն զգուշաբար բացառապես սոցիալական հռչակած նախաձեռնությունը կարծես ցցուն է դարձնում մեր իրականության հիմնական ու խորքային հակասությունը․ փոփոխությունները խեղդող ծայրահեղ պահպանողականության եւ արդիականացման անհետաձգելի կարիքի միջեւ հակասությունը:

Քաղաքական տեսություն

Ֆաշիզմը որպես առաջնորդի գործունեության արդյունք (Ֆեստ, Ֆաբրի և Գոլո Ման)

  • Ռայնհարդ Քյուհնլ
  • 9/05/2015

Ինչպե՞ս է ստացվել, որ 1918 թ.-ից հետո գրեթե բոլոր կապիտալիստական երկրներում ֆաշիստական շարժումներ են ձևավորվել։ Ինչո՞ւ են արդյունաբերողներն ու բանկիրները հասել իշխանության, իսկ աշխատավորական շարժման առաջնորդները նետվել համակենտրոնացման ճամբարներ և բանտեր։ Դա տեղի է ունեցել 1933 թ.-ից հետո Գերմանիայում, 1922 թ.-ից հետո Իտալիայում, 1939թ․-ից հետո Իսպանիայում, 1973 թ.-ից հետո Չիլիում։

Ձախերը կարող են հաղթել

  • Պաբլո Իգլեսիաս
  • 19/02/2015

Բանալին գործընթացներն ու պատմության դասերը վերլուծելն է և հասկանալը, որ եթե ժամանակի տվյալ պահին «հաց ու խաղաղությունը», կապված չէ նրա հետ, ինչ ժողովուրդը մտածում է և զգում, ապա պարզապես անցյալի ողբերգական հաղթանակի կրկնություն է՝ որպես ֆարս։

  • Հաջորդ էջ »
  • Բաժիններ

    • Մեկնաբանություն և այլընտրանք
    • Սոցիալ-տնտեսական օրակարգ
    • Հանրային և քաղաքական ոլորտ
    • Տարածաշրջան և աշխարհակարգ
    • Սոցիալ-մշակութային հարցեր
    • Տպագիր հրատարակություններ
    • Մեր մասին
    • About Political Discourse
  • Թեմաներ

    60-ականներ Revolution Taxation Անվտանգություն Աշխատանք Արժեքներ Արցախի հարց Բուհեր Ենթամշակույթ Ընդվզում Ինքնակազմակերպում Ինքնություն Կենսաթոշակային համակարգ Կորոնավիրուսի ճգնաժամ Կրթական համակարգ Համաշխարհային տնտեսակարգ Հանրային դիսկուրս Հանրային ծառայություններ Հարկային համակարգ Հեղափոխություններ Մեդիա Պայքար տիրապետության համար Սոցիալական իրավունքներ Սոցիալական միջավայր Սոցիալական շարժումներ Սոցիոլոգիա Տնտեսական քաղաքականություն Փիլիսոփայություն Քաղաքական տեսություն Քաղաքատնտեսություն Ֆինանսական համակարգ
  • Տեսանյութ

  • Հղումներ

    • Գրականություն
    • Օգտակար հղումներ
    • Diskurs.am in EN, DE, RU and FR
    • Տեսանյութեր
  • Գտեք մեզ Ֆեյսբուքում

  • Արխիվ

  • RSSRSS
  • FacebookFacebook

«Քաղաքական դիսկուրսի» հոդվածներում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել խմբագրակազմի տեսակետների հետ:
Diskurs.am կայքէջը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ - www.fes.am