Հայկական հեղափոխություն․ գաղափարախոսություններ, թե մարտահրավերներ
2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխական շարժումն ինքնին հագեցած էր բազիսային դեմոկրատիայի տարրերով` արագ մոբիլիզացվող զանգվածներ, ինքնակազմակերպվող բազմազան խմբեր, որոշումների մասնակցային կայացում։ Հեղափոխության ընդգրկուն հենարանն ամրապնդելու լավագույն լուծումը կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի ներսում քաղաքական երեք հաղորդակից թևերի` լիբերալ թևի, կենտրոնամետ թևի և կենտրոնից ձախ գտնվող թևի ներառումը։