Ո՞րն է սիրո և համերաշխության հարկային համակարգը
Հայաստանը նախևառաջ կարիք ունի իմաստավորելու հեղափոխության բերած տնտեսական ազդեցությունը։ Իսկ եկամուտների բևեռացման՝ արդեն իսկ մերժված նախկին համակարգը հաղթահարելու համար տրամաբանական կլինի հօգուտ ստորին և միջին խավերի վերանայվող դրույքներով պրոգրեսիվ հարկային համակարգի կիրառումը։