Իրավունք քաղաքի նկատմամբ (2008)
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդու իրավունքների իդեալները զբաղեցրել են բեմահարթակի կենտրոնը թե՛ քաղաքական, թե՛ էթիկական առումով: Ահռելի էներգիա է ծախսվում ՝ բարձրացնելու դրանց նշանակությունն ավելի լավ աշխարհ կառուցելու գործում։ Բայց շրջանառվող հղացքները սովորաբար հիմնավորապես չեն վիճարկում գերիշխող ազատական և նորազատական շուկայական տրամաբանությունը կամ օրինականության և պետական գործունեության տիրապետող ձևերը: