Քաղաքական դիսկուրս - Միտքը փոփոխություն է

  • RSSRSS
  • FacebookFacebook

Հարկային համակարգ

Համահարթեցումը սասանում է հանրային համերաշխությունը. ուղերձ ՀՀ վարչապետին

  • Վահրամ Սողոմոնյան
  • 25/12/2018

ՀՀ վարչապետին ուղարկված սույն դիրքորոշումը ցույց է տալիս, որ եկամտային հարկի համահարթեցումը սասանում է անապահով և միջին խավերի հանրային համերաշխությունը, ստեղծում է նոր անհավասարություն և վտանգում տնտեսական աճը։

Հարկային համակարգ

Արդյոք գնահատվել են հարկային բարեփոխման ռիսկերն ու ազդեցությունը

  • Հովհաննես Ավետիսյան
  • 18/10/2018

Գոյություն ունի հարկային վարչարարության լուրջ խնդիր։ Իսկ եկամտահարկի և շահութահարկի դրույքների փոփոխությունը առանց ստվերի և տնտեսական միտումների հետ ունեցած պատճառահետևանքային կապի խորը վերլուծության կարող է հանգեցնել էական կորուստների պետական բյուջեի համար։

Հարկային համակարգ

Ո՞րն է սիրո և համերաշխության հարկային համակարգը

  • Վահրամ Սողոմոնյան
  • 15/10/2018

Հայաստանը նախևառաջ կարիք ունի իմաստավորելու հեղափոխության բերած տնտեսական ազդեցությունը։ Իսկ եկամուտների բևեռացման՝ արդեն իսկ մերժված նախկին համակարգը հաղթահարելու համար տրամաբանական կլինի հօգուտ ստորին և միջին խավերի վերանայվող դրույքներով պրոգրեսիվ հարկային համակարգի կիրառումը։

Համահարթեցված եկամտահարկը չի նպաստում ստվերի նվազմանը

  • Հովհաննես Ավետիսյան
  • 11/10/2018

Հարկատեսակների դրույքաչափերի փոփոխությունը պատճառահետևանքային կապի մեջ չէ ստվերային աշխատավարձերի վերացման կամ նվազեցման հետ: Ուստի նախատեսվող փոփոխությունները անհարկի են և ակնկալվող արդյունքը չեն տալու: Ավելին հավանական է, որ դրանք բացասական կազդեն բյուջեի հարկային եկամուտների ձևավորման վրա:

Փխրուն կայունություն. Թուրքիայի տնտեսական ճգնաժամի պատճառները

  • Աքսել Գերինգ
  • 14/08/2018

ԱՄՆ նախագահի կողմից թուրքական ալյումինի և պողպատի ներմուծման մաքսատուրքերի կրկնապատկման մասին վերջին հայտարարությունը ավելի սրեց արժութային ճգնաժամը Թուրքիայում։ Բայց թուրքական տնտեսության ճգնաժամը վաղուց ընթացքի մեջ է և անցած ընտրությունների գլխավոր թեմաներից մեկն էր։ Ի՞նչ է կատարվում Թուրքիայի տնտեսությունում։

Տնտեսական քաղաքականություն

Ներդրումային սաբոտաժներ

  • Հրակ Փափազյան
  • 14/07/2018

Օտարերկրեայ ներդրումներու ապահովումն ու պաշտպանութիւնը «Թավշյա Հեղափոխության» ամէնաառանցքային խոստումներէն էին դեռ առաջին օրերէն։ Մի քանի շաբաթ առաջ՝ Պարտադիր Կենսաթոշակային Համակարգը, իսկ այս օրերուս՝ Լիդիանի կողմէ Ամուլսարի շահագործման յամառ փորձերը, առիթ կու տան ներդրումներու միւս՝ բացասական հնարաւոր ազդեցութիւններուն շուրջ խորհրդածելու։

Բաց տարածքի տեխնոլոգիա օգտագործողի համառոտ ուղեցույց

  • Հարիսոն Օուեն
  • 3/07/2018

Բաց տարածքի տեխնոլոգիայի հեղինակը Հարիսոն Օուենն է՝ լուսանկարիչ լրագրող, գրող։ Իր ողջ կյանքի ընթացքում նա ուսումնասիրել է սոցիալական եւ արտադրական համակարգերի ինքնակազմակերպման եւ փոխակերպման բարդ սկզբունքները, որոնք ի հայտ են գալիս եւ գործում նաեւ կրթական բաղադրիչ ենթադրող հասարակական համախմբումների ժամանակ։

Հեղափոխություններ

Հայկական հեղափոխություն․ գաղափարախոսություններ, թե մարտահրավերներ

  • Վահրամ Սողոմոնյան
  • 31/05/2018

2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխական շարժումն ինքնին հագեցած էր բազիսային դեմոկրատիայի տարրերով` արագ մոբիլիզացվող զանգվածներ, ինքնակազմակերպվող բազմազան խմբեր, որոշումների մասնակցային կայացում։ Հեղափոխության ընդգրկուն հենարանն ամրապնդելու լավագույն լուծումը կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի ներսում քաղաքական երեք հաղորդակից թևերի` լիբերալ թևի, կենտրոնամետ թևի և կենտրոնից ձախ գտնվող թևի ներառումը։

Քաղաքատնտեսություն

«Քաղաքատնտեսություն» ժողովածուի առաջաբանը

  • Քաղաքական դիսկուրս
  • 14/01/2018

Մեզ առաջ է մղել մերօրյա խուռն տնտեսական կյանքը հանրակողմանիորեն հասկանալու և դրա վերաբերյալ հայերենով գրականություն ունենալու ձգտումը․ այս ժողովածուն մեզ իսկ համար դարձավ փորձի կուտակման մի հրաշալի առիթ։

Սոցիոլոգիա

Դատարկ տակառներ․ Մի հատված կուսակցությունների սոցիոլոգիայից

  • Վարազդատ Տերոյան
  • 18/04/2017

Կազմված պետք է լինել ժողովրդի մեջ, ինչպես բոլոր կուսակցությունները, բայց կտրված լինելով նրանից իրենց փոքրության պատճառով, նրանք դուրսն են մնում ժողովրդից և մի տարօրինակ դրություն ստեղծում իրենց համար. ուզում են ժողովրդին ծառայել, բայց ժողովուրդը չի ընդունում նրանց ծառայությունը: Եվ այսպես, իրենց փոքրությունը նրանք սկսում են բացատրել ժողովրդի տգիտությամբ և չհասությամբ: Շփոթում են պատճառը և հետևանքը. ոչ թե փոքր են, դրա համար էլ ժողովուրդը չի հետևում իրենց, այլ որովհետև ժողովուրդը չի հետևում իրենց, դրա համար էլ փոքր են:

  • « Նախորդ էջ
  • Հաջորդ էջ »
  • Բաժիններ

    • Մեկնաբանություն և այլընտրանք
    • Սոցիալ-տնտեսական օրակարգ
    • Հանրային և քաղաքական ոլորտ
    • Տարածաշրջան և աշխարհակարգ
    • Սոցիալ-մշակութային հարցեր
    • Տպագիր հրատարակություններ
    • Մեր մասին
    • About Political Discourse
  • Թեմաներ

    60-ականներ Revolution Taxation Անվտանգություն Աշխատանք Արժեքներ Արցախի հարց Բուհեր Ենթամշակույթ Ընդվզում Ինքնակազմակերպում Ինքնություն Կենսաթոշակային համակարգ Կորոնավիրուսի ճգնաժամ Կրթական համակարգ Համաշխարհային տնտեսակարգ Հանրային դիսկուրս Հանրային ծառայություններ Հարկային համակարգ Հեղափոխություններ Մեդիա Պայքար տիրապետության համար Սոցիալական իրավունքներ Սոցիալական միջավայր Սոցիալական շարժումներ Սոցիոլոգիա Տնտեսական քաղաքականություն Փիլիսոփայություն Քաղաքական տեսություն Քաղաքատնտեսություն Ֆինանսական համակարգ
  • Տեսանյութ

  • Հղումներ

    • Գրականություն
    • Օգտակար հղումներ
    • Diskurs.am in EN, DE, RU and FR
    • Տեսանյութեր
  • Գտեք մեզ Ֆեյսբուքում

  • Արխիվ

  • RSSRSS
  • FacebookFacebook

«Քաղաքական դիսկուրսի» հոդվածներում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել խմբագրակազմի տեսակետների հետ:
Diskurs.am կայքէջը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ - www.fes.am