Հայաստանում կառավարող էլիտան գնալով ավելի է մեկուսանում հասարակությունից: Հայաստանում գոյություն ունի սոցիալական խորը բևեռացում: Հայաստանում փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների միջև հեռավորությունը գնալով էլ ավելի է մեծանում: Քաղաքացիների մոտ գոյություն ունի անարդարության խորը զգացում, որը, միավորվելով սոցիալական բևեռացմանը, կարող է հանգեցնել սոցիալական համատարած բունտի: Հայաստանում գոյություն ունի գիտակից երիտասարդության ստվար զանգված, որը դժվար է ասել, թե կրիտիկական է, բայց կրիտիկական զանգված է հեղափոխություն հրահրող քաղաքացիական անհնազանդություններ նախաձեռնելու համար: Հայաստանում կա հեղափոխության ինկուբացիոն շրջանի նախազգուշական փոռթկուն իրավիճակը…
Դիտվել է 214 անգամ