Եկամտահարկի պրոգրեսի՞վ համակարգ, թե՞ համահարթեցում (Մաս 1)
Քաղաքական դիսկուրս հանդեսը ներկայացնում է«Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում» համաժողովի զեկույցների տեսաձայնագրությունները։
2019թ. փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում» միջազգային համաժողովը, որին մասնակցեցին բարձրաստիճան հյուրեր Մակեդոնիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի կառավարության և տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն էր տարբեր երկրների ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ համատեղ քննարկել Հայաստանում սպասվող հարկային համակարգի բարեփոխումները` առկա մարտահրավերների ու հեռանկարների համատեքստում։ Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես եկամուտների պրոգրեսիվ և համահարթ սկզբունքով հարկման համակարգերի համեմատական առավելություններն ու թերությունները։ Համաժողովի կազմակերպիչներն էին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և Քաղաքական դիսկուրս հանդեսը։ Այլ նյութեր կարող եք գտնել այստեղ:
Դիտվել է 36 անգամ