Գաղափարաբանություն-գերիշխանություն
Կխոսեմ «գաղափարաբանություն» և նրան լծորդված «գերիշխանություն» հասկացությունների մասին. Երկուսն էլ մեզ հայտնի են իրենց անուններով խորհրդային ժամանակից՝ ռուսերեն տարբերակով «իդեոլոգիա» և «հեգեմոնիա»: Երկու բառերն էլ, այս իմաստով, որ մենք օգտագործում ենք, ծագել և զարգացել են մարքսիստական ավանդության շրջանակում, թեևգերիշխանություն բառի շուրջ հետազոտական ինքնույրուն տիրույթ է ձևավորվել, որը բավական հեռացել է մարքսիստական շրջանակներից:
Սովորաբար բառը օգտագործում են բացասական իմաստով, հատկապես ետխորհրդային հասարակություններում, ինչպիսին Հայաստանինն է: Պատճառները հասկանալի են. խորհրդային գաղափարաբանության հնոցի մեջ թրծված քաղաքացիներիս համար գաղափարաբանություն բառն ակնհայտորեն ունի բացասական հարանշանակություններ, դրան գումարած՝ մարքսիզմի անտեսումը, եթե չասենք՝ արհամարհումը ետխորհրդային հասարակություններում. մի վերաբերմունք, որը ինքնին որոշակի գաղափարաբանության արտահայտություն է:
Հասկացության ձևավորումը և հետագա զարգացումը մոտավորապես հարյուր հիսուն տարվա ընթացքում տեղի է ունենում, ինչպես արդեն ասացի, մարքսիստական ավանդության շրջանակում: Հարցադրուները, որոնք առաջ են մղում այս հասկացությունների մշակումը, կարող են լինել տարբեր: Մարքսի դեպքում՝ դա պրոլետարիատական հեղափոխության անհրաժեշտությունն է, Գրամշիի դեպքում՝ հարցն էր, թե ինչու Մարքսի կանխատեսումը պրոլետարիական հեղափողության մասին իրականություն չդարձավ: Հետագայում արդեն այս հարցադրումները խամրեցին, բայց ուրիշ հարցեր առաջ եկան՝ դարձյալ մարքսիստական տեսության շրջանակում: Տեսաբանների երկար շարք կա՝Մարքսից և Էնգելսից սկսած մինչև մեր օրերի տեսաբաններ. Ֆրեդրիկ Ջեյմսոն, Թերի Իգլթոն, Սլավոյ Ժիժեկ եվ ուրիշներ:
Եթե փորձենք դարձյալ մեկ-երկու բառով հիշել գաղափարաբանության քննադատության օրինակներ, ապա առաջինը կարելի է հիշել Ֆրանկֆուրտի դպրոցի տեսաբանների քննադատությունը, օրինակ, Թեոդոր Ադոռնոյի, որի աշխատանքները գաղափարաբանության քննադատության մեծ ընդգրկման շրջանակուն են՝պոպ երաժշտությունից մինչև գերմանական փիլիսոփայություն:
Սկզբում տամ մի քանի բառարանային սահմանում այս հասկացությունների համար: Գաղափարաբանությունը կարելի է սահմանել որպես որոշակի խավի կամ դասակարգի համար բնութագրական կամ նրա շահին ծառայող գիտելիք և գաղափարներ: Բայց նաև որպես համոզմունքների, սկզբունքների, նախապատվությունների և պրակտիկաների մի համախմբություն, մի կառույց, որը որոշակի դիրքերից սահմանում, կազմակերպում և մեկնաբանում է իրականությունը: Սա նախնական լավ սահմանում է:
Տալով մի քիչ տարբեր սահմանում՝կարող ենք ասել, որ այս առումով գաղափարաբանությունը «աշխարհայացք» է, համոզնունքների քիչ թե շատ կապակցվածհամակարգ, որը օգտագործվում է հասարակության մասին դատողություններ անելիս: Կա տիրապետող գաղափարաբանություն, որը այս կամ այն չափով արտացոլվում է բոլոր մարդկանց պատկերացումների, աշխարհայացքների մեջ, բայց կան նաև մրցակից գաղափարաբանություններ, որոնք կարող են լինել անցյալից մնացած կամ նոր առաջ եկող գաղափարաբանություններ: Այս առումով՝ օգտակար է դիմել բրիտանացի տեսաբան ՌայմոնդՎիլյամսի սահմանմանը կամ նկարագրությանը, որը գաղափարաբանությունները բաժանում է երեք խմբի. կա տիրապետող գաղափարաբանություն և կան մնացորդային գաղափարաբանություններ ու նոր առաջացող գաղափարաբանություններ: Մնացորդայինները նախկին տիրապետող գաղափարաբանությունների պատառներներն են, ֆրագմենտները, որոնք դեռ պահպանվում են (մեզ շատ ծանոթ է հայկական գաղափարաբանության մեջ վաղուց հնամաշ պատառների ներկայությունը), և նոր գաղափարաբանություններ, որոնք դեռ նոր են առաջ գալիս և շանս ունեն հետագայում դառնալու տիրապետող կամ մտնելու տիրապետող գաղափարաբանության շրջանակի մեջ ինչ-որ ձևով:
Ասենք, այսօր կարելի է խոսել կանանց շարժումների մասին կամ բնապահպանական շարժումների մասին, որոնք մնում են, եթե խոսենք Հայաստանի մասին, բավական լուսանցքային վիճակում:
Ըստ Գրամշիի՝ գաղափարաբանությունները մարդկանց ապահովում են գործնական պահվածքի և բարոյական վարքի կանոններով: Գաղափարաբանական գերիշխանությունը, ըստ այդմ, մի գործընթաց է, որով աշխարհը հասկանալու որոշ ձևեր դառնում են այնքան ինքնակնհայտ և բնական, որ անհնարին կամ անիմաստ են դարձնում ցանկացած այլընտրանքի գոյությունը:
Այս ներածությունից հետո ես մի քիչ կխոսեմ նախ՝ Մարքսի և Էնգելսի այդ նշանավոր աշխատության մասին՝ «Գերմանական գաղափարաբանություն», որը գրվեց 1840-ականներին: Բայց բառը ինքը՝ գաղափարաբանությունը շրջանառության մեջ մտել է ավելի շուտ՝ 19-րդ դարի սկզբին, նշանակելով ճիշտ այն, ինչ բառը նշանակում է. գիտություն գաղափարների մասին, գաղափարաբանություն: Բայց իր ներկա՝ մեզ ծանոթ իմաստով, բառը սկսում է գործածվել հենց հիշատակված աշխատության մեջ: Մեկնաբանելով հասարակության կառուցվածքը՝ Մարքսըօ գտագործեց փոխաբերությունը շենքի, շինության, որ ունի բազիս, հիմք և ունի վերնաշենք, և հարցնելով՝ թե ինչո՞ւ հասարակություններում տիրապետող գաղափարները տիրապետող խավի կամ դասակարգի գաղափարներն են, պատասխանեց այս մետաֆորի միջոցով:
Նմանեցնելով հասարակությունը շենքի և հակադրվելով իդեալիստական փիլիսոփայությանը՝ Մարքսը բացատրեց հասարակությունը որպես երկմաս կառույց. տնտեսական հիմք, որի վրա բարձրանում է վերնաշենքը՝ մշակույթը, կրթության համակարգը և այլն: Համաձայն այս մոդելի՝ հիմքն է որոշում վերնաշենքը, գոյության նյութական պայմաններն են որոշում մարդկանց գիտակցությունը, համոզմունքներն ու վարքը: Կեցությունն է որոշում գիտակցությունը: Այսինքն, գոյության նյութական պայմաններն են որոշում մարդկանց համոզմունքը և բարքը:
Մարքսը պնդում էր, որ տվյալհասարակության մեջ տիրապետող գաղափարները տիրապետող խավի գաղափարներն են, որոնք ծառայում են հասարակության կազմակերպման արդարացմանը և այդ բանը անում են ոչ թե բացահայտ (սա կարևոր է), այլ քողարկված ձևով: Այսպիսով, Մարքսը և Էնգելսը սահմանեցին գաղափարաբանությունը որպես առավելապես խեղաթյուրված իրականություն կամ կեղծ գիտակցություն, որը թաքցնում է մարդկանց իրական փոխհարաբերությունը աշխարհի հետ: Պատճառն այն է, որ գաղափարաբանությունները, որ շրջանառում են տվյալհասարակության մեջ, արտացոլում և վերարտադրում են տիրապետող սոցիալական դասերի կամ դասակարգերի շահերը: Դրանք ներկայացնում են ոչ թե որպես մտածողության պատմականորեն ձևավորված որոշ եղանակ, այլ որպես ինքնակնհայտ ճշմարտություններ:
Այս տեսության մեջ կային ակնհայտորեն խնդրահարույց կողմեր, որոնք խնդրականացվեցին հետագա մտածողնորի կողմից: Թվարկենք դրանցից մի քանիսը. առաջինը՝ այս բազիս-վերնաշենքհարաբերությունները, որ շատ կոպիտ, կոշտ ձևով որոշադրված էր, այսինքն՝ հիմքը, բազիսը միարժեքորեն որոշում էր վերնաշենքը: Հաջորդ տեսաբանները առաջին հերթին կասկածի ենթարկեցին այս կոշտ կապապցությունը՝աստիճանաբար ավելի ու ավելի մեծ ինքնուրույնություն տալով վերնաշենքին:
Հաջորդը կլինի դասակարգ-գաղափարաբանություն զույգը. որ իբրև թե կա մոնոլիտ, միաձույլ դասակարգ, որը ունի միասնական գաղափարաբանություն, և ուրեմն դասակարգ-գաղափարաբանություն միարժեք փոխհարաբերություն կա: Սա նույնպես կասկածի տակ առնվեցԳրամշիկողմից՝ հաջորդ մեծ տեսաբանի: Եվ աստիճանաբար մենք կտեսնենք, որ դասակարգը բնավ միաձույլ չէ, բնավ միատարր չէ. այն բաժանվում է տարբեր բաժանարար գծերով՝ըստ գենդերի, ըստ տարիքի, ըստ ռասայի, ըստ կրոնի կամ էթնիկական հարցերի և այլն: Եվ ըստ այդմ էլ՝ միաձույլ գաղափարաբանություն դասակարգը չի կարող ունենալ:
Եւ վերջապես, կեղծ գիտակցություն և ճշմարտություն փոխհարաբերությունը: Տեսանք, որ այս արտահայտությունը կարևոր էր Մարքսի տեսության համար, և ըստ այդմ՝ որքանո՞վ մատչելի է ոչ գաղափարաբանական գիտելիքը մարդկանց, արդյո՞ք հնարավոր է խուսափել կեղծ գիտակցությունից:
Միևնույն ժամանակ այս տեսությանը ծանոթացողի համար մնում են նաև մի շարք ուրիշ հարցեր: Պարզ չի դառնում, եթե ենթադրենք, որ նյութական պայմանները որոշում են գիտակցությունը, մարդու վարքը, մտածելակերպը, ապա ինչ մեխանիզմներով: Այսինքն, այս բազիս-վերնաշենք մոդելը ոչ մ իբացատրություն չի տալիս: Իսկ եթե ենթադրենք, որ ուղղակի կապ կամ այդպիսի կոշտ կապ չկա, ապա դարձյալ բացատրության կարոտ է մնում, թե ինչ հարաբերություններ կան, այնուամենայնիվ, դրանց միջև, այսինքն՝ կեցության պայմանների և գիտակցության:
Այնուհետև ևս մի քանի հարց. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով է գաղափարաբանությունը դառնում անհատների սեփականությունը: Գաղափարաբանությունը խավին է պատկանում, սոցիալական խմբին է պատկանում, բայց այնուամենայնիվ այն գործում է անհատ մարդկանց գիտակցության մեջ, եթե խոսքը գիտակցության մասին է: Ուրեմն, ինչպե՞ս են այդ գաղափարաբանությունները յուրացվում անհատների կողմից և ներքնայնացվում կամ ներքնացվում: Սա նույնպես հարց էր, որին կփորձի արդեն պատասխանել Լուի Ալտյուսերը: Այնուհետև, եթե գաղափարաբանությունը կեղծ է, ապա դրանից հետևո՞ւմ է, թե գաղափարաբանության մեջ ապրած մեր կյանքը կեղծ է, կամ արդյոք հնարավո՞ր է որևէ ձևով գնահատել թե ինչ չափով է կեղծ գաղափարաբանությունը: Ասենք, եթե մենք ցանկանում ենք կեղծ գաղափարաբանությունից անցնել պակաս կեղծ գաղափարաբանության, ինչպե՞ս կարող ենք գնահատել այդ մեր պրոգրեսը, առաջընթացը. նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ:
Այս գաղափարների հետագա մշակողների թվում պետք է առանձնացնել երկու մարքսիստ մտածողների՝ ԱնտոնիոԳրամշի, որի ստեղծագործության ինտենսիվ շրջանը ընկնում է վաղ երեսունականների սկիզբը (քսաներորդ դարի) և Լուի Ալտյուսերը՝ վաթսունականներ: Այսինքն, մոտ երեսուն տարվա տարբերությամբ: Արժե հիշատակել նաև սոցիոլոգիայի ոլորտում կատարված կարևոր աշխատանքը. Կառլ Մանհայմի հայտնի գիրքը, որը կոչվում էր «Գաղափարաբանություն և ուտոպիա»՝գրված 1929 թվականին Գերմանիայում, այնուհետև տպագրված Բրիտանիայում: Մանհայմը առաջին անգամ փորձում էր ոչ թե մերժել գաղափարաբանությունները՝ որպես կեղծ բաներ, այլ հասկանալ դրանց սոցիալական արմատները: 1970-ականներիցի վեր«գաղափարաբանություն»-ը մտնում է հետազոտության տարբեր ոլորտներ: Ինձ համար ամենալավ ծանոթը մեդիայի և մշակութային ուսումնասիրությանների ոլորտն է, որտեղ այն մինչև այսօր էլ համալսարանական դասագրքային թեմա է:
Հիմա, ժամանակագրորեն շարունակելով, խոսեմ Գրամշիի և նրա գերիշխանություն հասկացության մասին: Նրա«Բանտային տետրեր»-ը գրվելեն 1929-1935 թվականներին՝ բանտում գտնվելու ժամանակ և այս հանգամանքը ազդել է նրա աշխատանքի վրա: Ոմանք, օրինակ, Ֆրեդրիկ Ջեյմսոնը, կարծում են՝ տերմինների նորությունը, որԳրամշին մտցնում է իր տեսության մեջ (Ջեյմսոնը օգտագործում էր էֆենիզմ, մեղմասակցություն տերմինը) – վախնէրգրաքննությունից. Գրամշին օգտագործում էր հեգեմոնիա (գերիշխանություն), ոչ թեիդեոլոգիա (գաղափարաբանություն), նա ոչ թե օգտագործում էր մարքսիզմ, այլ պրակտիկայի տեսություն ևայլն: Այսինքն, ստիպված էր հիմնական մարքսիստական հասկացությունները ուրիշ բառերով փոխարինել: Հետագայում Գրամշիի՝գերիշխանության թեմայի շուրջ կատարվող հետազոտությունները, չիմանալով այս բանի մասին, բոլորովին ուրիշ կողմ տարան աշխատանքը:
Նա (Գրամշին) տարբերակում մտցրեց տարբեր տեսակի գաղափարաբանությունների միջև: Կա ընդհանուր գաղափարաբանություն, որը արտահայտում է տիրապետող շահերը և ծառայում սոցիալական կապակցվածության ձեռքբերմանը: Այսինքն՝ ինչպես է տիրապետող գաղափարաբանությունը հասնում սոցիալական կապակցվածության. սա կարևոր գաղափար է Գրամշիի համար: Կան մասնակի գաղափարաբամություններ, որոնք արտահայտում են շահագործվողների բողոքը: Իհարկե, սրանց միջև կա որոշ մեղսակցություն: Գրամշիի կարծիքով՝ շահագործվողը կարող էր ունենալ երկակի գիտակցություն. մի քիչ տիրապետողների հետ, մի քիչ էլ իր շահերի հետ, և իր ներսում կարող էր այդ երկճեղքումը բավական հստակ լինել: Ինչևէ, սա խոսում է միասնական գաղափարաբանության հղանցքի խնդրահարույց լինելու մասին:
Այնուհետև, ըստ Գրամշիի, եթե սոցիալական իրողությունները՝ ներառյալ սոցիալական հակամարտությունները ըմբռնվում են մարդկանց կողմից իրենց գաղափարաբանությունների միջոցով, ուրեմն գաղափարաբանությունները նաև տեղն են սոցիալական պայքարի, այսինքն՝ գաղափարաբանական պայքարը շատ կարևոր մասն է պայքարի: Մշակույթին բնորոշ է իմաստների բազմազանությունը: Այն ներառում է մի շարք գաղափարաբանություններ, մշակութային ձևեր: Այդուհանդերձ, ինչպես պնդում է Գրամշին, կա իմաստի մի շերտ, որը կարող է կոչվել իշխող: Մշակութային բազմազանությունը՝ բազմազանություն, բայց այնքան բազմազան չէ, որայնտեղ տիրապետության հարաբերություններ չլինեն: Այդ իշխող իմաստներիուպրակտիկաների բազմության ստեղծման, պահպանման և վերարտադրման պրոցեսն էլ հենց կոչվում է գերիշխանություն:
Սա նշանակում է մասնավորապես, որ իշխող խավը, որը կարող է բաղկացած լինել տարբեր խմբավորումներից (այսինքն դասական մի խավ չի՝ ինչպես Մարքսի ժամանակ), գործադրում է սոցիալական իշխանություն ենթակա խավերի նկատմամբ և սրան հասնում է ոչ միայն և ոչ այնքան հարկադրանքի կամ ուժի գործադրմամբ, որքան համաձայնություն ձեռք բերելու միջոցով: Այսպիսով, գաղափարաբանությունը մարդկանց տրամադրում է գործնական վարքի և բարոյական կեցվացքի կանոններ, ինչպես կրոնը ժամանակին: Որոշ իմաստով՝ աշխարհիկ հասարակություններում գաղափարաբանությունը ստանձնում է այն դերը, ինչ կրոնը ավելի ավանդական հասարակություններում, և արդեն հիշենք, որ Մարքսի համար կրոնը գաղափարաբանության ծայրագույն դրսեվորումն էր:
Իհարկե, իդիալական դեպքում, այս մոդելի դեպքում տիրապետող գաղափարաբանությունը կլիներ ոչ թե բացառող, այլ ներառող և իր մեջ կներառեր այնքան բաղադրիչներ, որպեսզի ի վերջո հասներ համաժողովրդական, համահասարակական միասնության ձեռքբերման, որով կհասներ մշակութային, սոցիալական միասնության, որտեղ տարատեսակ ցանկություններն ու նպատակները ի մի են բերվում աշխարհի ընդհանուր ըմբռնման մեջ:
Գրամշիի բերած մյուս կարևոր ներդրումը. գաղափարաբանություն և պոպուլյար մշակույթ … (կապն է) Եթե բառացի թարգմանեմ, կլինի ժողովրդական մշակույթ, որ հայերենում ճիշտ չի լինի: Կօտագործեմ «հանրամատչելի մշակույթը»: Գաղափարաբանության մասին խոսելիս մեզ կարող է թվալ, որ գաղափարաբանությունը գործում է միայն բարձր կազմակերպված տեսությունների և գաղափարների մակարդակում: Գրամշին առաջինն էր, որ հատուկ ուշադրություն հրավիրեց առողջ բանականության, ողջախոհության վրա: Այսինքն, գաղափարաբանությունը, նրա կարծիքով, ավելի շատ գործում էր ոչ թե բարձր գաղափարների մեջ, որոնք, նկատենք, որ զանգվածների մատչելի չեն՝ ընդհանրապես ասած, և ուրեմն զանգվածների համաձայնությունը ձեռք բերելու համար մենք կարիք ունենք այդ գաղափարները տարածելու պոպուլյար մշակույթի մեջ: Այն մշակույթը, որտեղ շատ բան ինքնին հասկանալի է, հենց վճռական տեղն է գաղափարաբանության ներդրման և գաղափարաբանական պայքարի:
Այս բանը նույնպես սկզբունք դարձավ մշակույթային ուսումնասիրությունների համար, որոնք համարում էին, որ պոպուլյար, այսինքն հանրամատչելի մշակույթի ուսումնասիրությունը՝ գովազդից մինչև սերիալներ, պոպ երաժշտությունից մինչևթոք շոուներ, այն տեղն էր որտեղ մենք կարող ենք իրականացնել արդյունավետ, ազդեցիկ գաղափարաբանական քննադատություն:
Լավ օրինակ է գովազդի սկզբնական ուսումնասիրությունները, որ կատարվում է մշակույթային ուսումնասիրությունների տիրույթում, որտեղ գովազդը դիտարկվում է ոչ թե որպես մի բան, որը ցանկանում է ապրանք վաճառել, այլ որպես մի բան, որը մեզ առաջարկում է կենսակերպեր, ապրելու ձևեր, աշխարհին նայելու տեսանկյուն: Այս իմաստով, ուրեմն, բրենդը կամ ապրանքանիշը, որ գնորդը, հաճախորդը ձեռք է բերում, ոչ թե տալիս է պարզապես ապրանք, այլ նրա առաջ դուռ է բացում դեպի կյանքի ոճեր, կենսակերպեր և արժեքներ: Իսկ ավելի ընդհանուր իմաստով՝ գովազդը գաղափարաբանական է արտադրության մակարդակում առկա անհավասարությունը, որը կապիտալիստական հասարակության հիմնական անհավասարությունն է, ազատ և հավասար սպառման հնարավորությամբ ծածկելով:
Մյուս բանը, որ անհրաժեշտ է ընդգծել այս առումով, այն է, որ գաղափարաբանությունները ընդմիշտտրված չեն. դրանք անկայուն են: Գաղափարաբանական պայքարը մի բան է, որը անընդհատ տեղի է ունենում: Իշխող խավը ցանկանում է նորից ու նորից ավելի համոզիչ ձևով ձևակերպել իր գաղափարաբանությունը, իր գերիշխանությունը պահպանելու և հարատև դարձնելու համար: Մշակութային գերիշխանության ստեղծումը և քայքայումը շարունակական գործընթաց է, իսկ մշակույթը հանուն իմաստի շարունակ մղվող պայքարի տարածք է, ասպարեզ: Գաղափարաբանությունը մեկնդմիշտ հաստատված բան չէ, այլ շարունակական պայքարի, բանակցությաւնների դաշտ, որտեղ իշխող խավը անընդհատ ջանում է իր համար ընդունելի շրջանակի մեջ պահել իմաստի ստեղծման պրակտիկաները, որոնք վերասահմանում են սոցիալական իրականության այս կամ այն կողմը: Կարող ենք հիշել նաև ռուս տեսաբանի՝Վոլոշինովի այն արտահայտությունը, որ նշանը քաղաքական պայքարի տեղ է: Ճիշտ այն է ասում, ինչի մասին ես հիմա խոսում էի:
Այս առումով՝ Գրամշին կարևորում է ինտելեկտուալների դերը և սահմանում է ինտելեկտուալների մի նոր տեսակ. այսպես կոչված օրգանական ինտելեկտուալը, որըիտարբերությունդասականինտելեկտուալիհասկացության՝ տեսաբաններ, փիլիսոփաներ, գրողներ ևայլն, ավելիպրակտիկէևավելիգործնականիմաստովներգրավվածպայքարիմեջ: Եվ այս իմաստով՝ ես կցանկանաի փակագծերի մեջ մի փոքրիկ դիտարկում անել մշակութային հետազոտությունների՝ որպես քաղաքական նախագծի մասին, Բիրմինգեմի ժամանակակից մշակութային հետազոտությունների կենտրոնի մասին: Ինչպես իրենք էին սահմանում՝ իրենք ընտրեցին հենց այս օրգանական մտավորականի մոդելը՝ որպես հետազոտողներ… եթե դա հնարավոր է: Նրանք ցանկանում էին հմայազերծել, քողազերծել տարբեր տեսակի սոցիալական առասպելներ և գաղափարաբանություններ և դրանով իսկ՝ նպաստել հասարակության մեջ տարբեր տեսակի սուբյեկտների առաջացմանը: Կատարվում էր մի տեսակ աշխատանքի բաժանում. նրանց կատարած այդ քողազերծող աշխատանքը սուբյեկտների համար դառնում էր պաշար՝ իրենց քաղաքական դիրքորոշումները ձևակերպելու և դրանց հետևելու համար:
Հիմնադիր տնօրեններից մեկը՝ Սթյուարթ Հոլը, ասում էր. «մշակութային հետազոտությունների մտավորականները գործում են այնպես, ասես լինեն օրգանական մտավորականներ կամ այն հույսով, որ մի օր կդառնան օրգանական մտավորականներ»: Որքան ուտոպիական էր սա և որքան իրական, չեմ փորձում դատել, բայց հետաքրքիրը այս ինքնասահմանումն է, որ բնորոշ էր մշակութային ուսումնասիրությունների բնագավառի հետազոտողներին՝ իր վաղ շրջանում: Գիտենք, որ հետագայում իրադրությունը բավական տարբեր էր արդեն:
Հաջորդ կարևոր հեղինակը ֆրանսիացի կոմունիստ, տեսաբան Լուի Ալտյուսերն է, որի տեսությունից ընդհամենը մի քանի բան կդիտարկեմ (Գրամշին և Ալտյուսերը ոչ միայն մարքսիստ էին, այլև կոմունիստ, ինչը ավելի խնդրահարույց էր դարձնում նրանց գաղափարների ընկալումը հայկական ետխորհրդային իրադրության մեջ): Նրա՝ գաղափարաբանության մասին աշխատանքը եղավ շատ ազդեցիկ և միևնուն ժամանակ շատ խնդրահարույց ու հակասական: Գրեթե բառացի մեջբերում եմ Ալտյուսերի տեքստից. նրա մոտ գաղափարաբանությունը դիտվում է որպես իրենց գոյության իրական պայմանների հետ անհատների երևակայական փոխհարաբերության «ներկայացումը» («ռեպրեզենտացումը»):
Ալտյուսերի աշխատանքի առավել հայտնի կողմերից մեկը գաղափարների և նյութական պայմանների միջև փոխհարաբերության ուսումնասիրությունն էր: Ինչպե՞ս են որոշակի անհատներ ներքնացնում գաղափարաբանությունը, ինչպե՞ս է դա դառնում նրանց սեփականությունը, ինչպե՞ս են նրանք արտահայտում սոցիալապես որոշադրված հայացքներ ինքնաբուխ ձևով:
Ալտյուսերը հետաքրքրված էր նրանով, թե ինչպես են սուբյեկտները և նրանց խորին Ես-երը դառնում (ինտերպելացված)… «Ինտերպելացում» բառը պիտի օգտագործեմ, որը չեմ կարողանում հայերեն լավ թարգմանել. երբ որ մեկին կանչում են մի ձևով դիմելով, ասենք…. Հայաստանում ասում են՝ «ապեր» կամ «քուր ջան», Սովետի ժամանակ ասում էին՝ «գրաժդանին»: Երբ որ մեկին դիմում են, և նա, (արձագանքելով), ներքաշվում է սոցիալական հարաբերությունների այդ բարդ ցանցի մեջ և դրանով գտնում իր տեղը սոցիալական հարաբերությունների մեջ, որտեղից նա դիրք ունի նայելու, հասկանալու, մտածելու և այլն:
Սա բավական արմատական մեկնաբանություն էր նաև այն առումով, որ մարքսիստական տեսութ յան և հոգեվերլուծության համադրում էր. Ալտյուսերը օգտագործում էր և Ֆրեյդի, և հատկապես Լականի տեսությունը, նրանց տերմինները:
Գաղափարաբանությունները կարող են արտահայտել սոցիալական խմբերի շահերը, բայց դրանք աշխատում են անհատ մարդկանց կամ սուբյեկտների միջոցով: Իրականում, սուբյեկտը կամ անձնավորությունը ինքը, ինչպես թելադրում է Ալտյուսերը, ձևավորվում է գաղափարաբանության մեջ և միջոցով: Հենց որ անհատը մտնում է սիմվոլիկ կարգի կամ խորհրդանշային կարգի կամ ավելի պարզ ասած՝ լեզվի մեջ, նա միանգամից հայտնվում է գաղափարաբանության գրկում: Այսինքն, անհատը հենց սկզբից գաղափարաբանության մեջ է: Ոչ թե ինչ-որ մի պահի, ինչ-որ մի կախարդական ժեստով նա դառնում է գաղափարաբանացված, այլ սկզբից ևեթ ձևավորվում է որպես գաղափարաբանական սուբյեկտ: Սա այն է, ինչ ստացավ «հակահումանիզմ» անվանումը, այն իմաստով, որ սա ամբողջովին հակադրվում էր անհատի հումանիստական պատկերացմանը, ըստ որի՝ անհատը ինքնուրույն է, ինքնիշխան է, ինքն է որոշում իր ինքնությունը:
Սա այն բանի մասին է, թե ինչպես է գախափարաբանությունը, որը մարմնացած է քաղաքական և սոցիալական հաստատություններում, կազմում առանձին սուբյեկտների ինքնությունների բնույթը սոցիալական փոխհարաբերությունների մեջ նրանց դիրքավորող պրակտիկաների և դիսկուրսների միջոցով: Այս դեպքում գաղափարաբանության աշխատանքն է` գոյություն պարգևել սուբյեկտին, քանի որ չկա ոչ մի պրակտիկա, որը սկզբից ևեթ չլինի գաղափարաբանությամբ և գաղափարաբանության մեջ: Եթե կարճ ասենք, ըստ Ալտյուսերի, գաղափաբանական դիկուրսը կառուցում է դիրքեր կամ տեղեր սուբյեկտի համար, որտեղից աշխարհը իմաստ է ստանում: Այսպիսով, գաղափարաբանությունը ունի սուբյեկտներ կազմավորելու գլխավոր գործառույթ և միևնույն ժամանակ ներգրավված է հասարակարգի և նրա իշխանության փոխհարաբերության վերարտադրության գործի մեջ:
Գոյություն ունի գաղափարաբանության կրկնակի բնույթի մասին պնդում, որը համառոտ ձևով կներկայացնեմ: Մի կողմից՝ այն կառույցավորում է մարդկանց կյանքի իրական փորձառությունը (այդ հարցը սկզբում դրեցի): Եթե մարդը իր ողջ կյանքի ընթացքում հավատացել է կոմունիստական գաղափարաբանությանը, արդյո՞ք նա կեղծ կյանքով է ապրել: Ոչ: Այս իմաստով գաղափարաբանությունը կեղծ չէ: Գաղափարաբանությունը կեղծ է, երբ այն ընկալվում է որպես իմաստների մանրամասնորեն մշակված բազմություն, որն իմաստ է հաղորդում աշխարհին այնպես, որ թյուր ձևով է ներկայացնում աշխարհը և աշխարհում տիրող հարաբերությունները:
Եվս մեկ բան Ալտյուսերի մասին: Դա այսպես ասած պետական գաղափարաբանական ապարատների կամ կազմակերպությունների հղացքն էր, որը նա ներմուծեց՝ հետևելով Գրամշիին և ցույց տվեց այն հաստատությունները, որոնցում գաղափարաբանությունը աշխատում է, որոնցում սուբյեկտները ձևավորվում են՝ պնդելով, որ, ի տարբերություն հարկադրանքի, բռնության ապարատների կամ կազմակերպությունների՝ բանակի, ոստիկանության, օրենքի, դատարանի, որոնք շատ կարևոր էին 19-րդ դարում, 20-րդ դարում շատ ավելի մեծ նշանակություն են ստանում գաղափարաբանական կազմակերպությունները՝ ընտանիքը առաջին հերթին, դպրոցը և համալսարանը՝ երկրորդ հերթին, կրթությանհամակարգը: Իհարկե, կրոնը, որըդեռշարունակումէքիչթեշատդերխաղալ, նայած՝ թեինչհասարակության մեջ է, ևիհարկե, ավելիուավելիահագնացողչափով, զանգվածայինտեղեկատվամիջոցները: Ալտյուսերըհամոզվածէր, որիրօրերում, երբգրումէր, եկեղեցուդերըկատարումէրարդենկրթությանհամակարգը: Հնարավորէ, որհիմաայդգործինավելիշատլծվածենտեղեկատվամիջոցները, ոչթեկրթությանհամակարգը:
Այստեսություններըունեինիրենցպակասությունները, որոնքիրենցհերթինհետագայումքննադատվեցին: Գրամշիի«գերիշխաության» դեպքում, հատկապեսգլոբալացմանդարաշրջանում, բազմամշակութայինայսմիջավայրերում, ակնհայտէր՝ ամբողջականմիասնականմշակույթևըստայդմ՝ գերիշխանությունձեռքբերելըկամշատդժվարէկամգրեթեանհնար: Մյուսկողմից՝ Ալտյուսերիդեպքումսուբյեկտիձևավորմանմեխանիզմըչափազանցանողոքևկոմպրոմիսներչընդունողէ. բացարձակապես ագենտության տեղ չի թողնում սուբյեկտին, նա ամբողջությամբորոշվումէգաղափարաբանությանկողմից:
Յոթանասունական թվականները համարվում են գաղափարաբանության հղացքի կամ հասկացության համար ճգնաժամային շրջան, երբ ի հայտ եկան մրցակից հասկացություններ՝ դիսկուրսը, պրակտիկան և մի շարք այլ հասկացություններ, որոնք մի տեսակ երկրորդ պլան մղեցին գաղափարաբանություն հասկացությունը: Հետաքրքիր է ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բուրդյոյի քննադատությունը, որը ավելի ու ավելի մեծ դժկամությամբ էր օգտագործում այդ հասկացությունը իր վերլուծությունների մեջ, իսկ հետագայում հրաժարվեց դրանից՝ փոխարենը օգտագործելով մի շարք հասկացություններ, որոնք իքն էր հորինել. խորհրդանշային (սիմվոլիկ) տիրապետություն, խորհրդանշային իշխանություն, խորհրդանշային բռնություն և այլն: Դրանք, նրա կարծիքով, ավելի նուրբ ձևով էին ծառայում իր վերլուծական աշխատանքին:
Հիմնական պրոբլեմն այստեղ գիտակցություն/պրակտիկա երկընտրանքն է: Եթե նկատեցիք, Մարքսից մինչև Ալտյուսեր խոսքը գիտակցության մասին էր. գիտակցություն, կեղծ գիտակցություն, անգիտակցական (Ֆ. Ջեյմսոնը շատ մշակեց այդ հասկացությունը): Մինչդեռ Բուրդյոն կարծում էր, որ ամենախոր ինգաղափարանությունները փոխանցվում են ոչ թե գաղափարների, գիտակցության միջոցով, այլ մարմնական պրակտիկաների միջոցով:
Կա այդ հետազոտական ուղությունը, որը կարող ենք անվանել գաղափարաբանության քննադատություն: Կարճ սահմանում կարողեմ տալ. գաղափարաբանության քննադատությունը հետամուտ է այն ձևերին, որոնցով մշակութային պրակտիկաները և արտեֆակտերը արտադրում են որոշակի դիրքորոշումներ և գիտելիք լսարանի համար, դիրքավորում են լսարանը որոշակի գաղափարաբանական կառույցի մեջ: Այն ձգտում է մշակութային տեքստի մեջ ի հայտ բերել գաղափարաբանության հետքերը, տեսանելի դարձնել տիրապետող գաղափարաբանության դրսևորումները:
Եվ վերջապես, կարևոր մի բանի, իմացաբանական խնդրի՝ ճշմարտություն/գիտելիք փոխհարաբերության մասին: Եթե մենք բոլորս ձևավորվել ենք գաղափարաբանության մեջ, ինչպե՞ս կարող ենք ունենալ ոչ գաղափարաբանական հայացք, որը մեզ թույլ կտա կազմաքանդել գաղափարաբանությունը կամ ճանաչել այն որպես այդպիսին: Քանի որ մենք գաղափարաբանության մեջ ենք սկզբից ևեթ, ուրեմն, ըստ էության, այդ ոչ գաղափարաբանական գիտելիքը պետք է համարել անհասանելի:
Այս հարցը քննարկելու համար ես կդիմեմ ժամանակակից հայտնի տեսաբաններից մեկի՝Սլավոյ Ժիժեկի մի տեքստի՝ գաղափարաբանությանը նվիրված: Ժիժեկը դիտարկում է գաղափարաբանության երեք մակարդակ՝ գաղափարաբանությունը որպես ուսմունք, գաղափարաբանությունը որպես համոզմունք և գաղափարաբանությունը որպես ծես: Գաղափարաբանութը ուսմունք է, քանի որ կան որոշակի տեսություններ գաղափարաբանության մասին: Օրինակ՝ լիբերալիզմը, որի համար որպես հիմք են հանդիսացել անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկի որոշ փիլիսոփայական հայացքներ: Այնուհետև, մի քիչ ավելի ցածր մակարդակում գաղափարաբանությունը վերածվում է որոշակի կառույցների և ստրուկտուրաների, այսինքն, դառնում է հենարան որոշակի համոզմունքների համար: Լիբերալիզմի դեպքում դա կլինի ազատ շուկան, ազատ մամուլը, ժողովրդավարական ընտրությունները և այլն: Եվ վերջապես, ծեսի մակարդակում, երբ որ գաղափարաբանությունը ներքնացվում է, դառնում է մեր ինքնությունը: Որպես այս լիբերալ աշխարհայացքի ներքնացման օրինակ Ժիժեկը խոսում է, թե ինչպես սուբյեկտները ժամանակակից հասարակություններում ինքնաբուխ ձևով մտածում են իրենց մասին՝ որպես ազատ անհատների:
Երեք մակարդակում էլ ծագում է այս հարցը, թե արդյո՞ք գաղափարաբանությունը հնարավոր է անջատել իրականությունից: Ըստ երևույթին՝ ոչ, բայց սա չպետք է մեզ մղի՝ հրաժարվելու գաղափարաբանության քննադատությունից: Սա է կարճ եզրակացությունը Ժիժեկի:
Նա գտնում է ձևը՝ փաստարկելու գաղափարաբանական քննադատության անհրաժեշտությունը. եթե հրաժարվենք, մենք ինքներս տեղի կտանք և կտիրապետվենք գաղափարաբանության կողմից:
Հրաչ Բայադյան
Գրականություն
Michael Freeden, Ideology: A very short introduction, Oxford: Oxford University Press, 2003.
Steven J. Jones, Antonio Gramsci (Routledge Critical Thinkers), London: Routledge, 2006.
Luke Ferretter, Louis Althusser (Routledge Critical Thinkers), London: Routledge, 2005.
Chris Barker, Cultural Studies: Theory and Practice, 3rd edition, London: Sage, 2008.
Այս հասկացությունների մասին բառարանային հոդածներ կարելի է գտնել բազմաթիվ բնագավառների ու տիրույթների վերաբերող բառարաններում. փիլիսոփայություն, մշակութային տեսություն, մշակութային ուսումնասիրություններ, մեդիա և հաղորդակցություն, ետգաղութային ուսումնասիրություններ եւ այլն:
Աղբյուրը՝ ACTV
Դիտվել է 456 անգամ