Դատարկ տակառներ․ Մի հատված կուսակցությունների սոցիոլոգիայից
Կազմված պետք է լինել ժողովրդի մեջ, ինչպես բոլոր կուսակցությունները, բայց կտրված լինելով նրանից իրենց փոքրության պատճառով, նրանք դուրսն են մնում ժողովրդից և մի տարօրինակ դրություն ստեղծում իրենց համար. ուզում են ժողովրդին ծառայել, բայց ժողովուրդը չի ընդունում նրանց ծառայությունը: Եվ այսպես, իրենց փոքրությունը նրանք սկսում են բացատրել ժողովրդի տգիտությամբ և չհասությամբ: Շփոթում են պատճառը և հետևանքը. ոչ թե փոքր են, դրա համար էլ ժողովուրդը չի հետևում իրենց, այլ որովհետև ժողովուրդը չի հետևում իրենց, դրա համար էլ փոքր են: