1․ Ինգար Սոլթի, «Կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական դիմադրություն»
քաղաքատնտեսության մասնագետ, Յորքի համալսարան
2․ Վահրամ Սողոմոնյան, «Տնտեսական քաղաքականությունն ու քաղաքացիական շարժումները Հայաստանում»
քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հարթակ
Զեկուցողները ներկայացնում են 2008թ․-ի ճգնաժամից հետո աշխարհում խորացող «Կոշտ խնայողության (austerity)» քաղաքականության հարցերը։ Ի՞նչ քաղաքական պրոյեկտ է այն իրենից ներկայացնում։ Ինգար Սոլթին անդրադառնում է այդ քաղաքական գիծը որպես անայլընտրանք հայեցակարգ արմատավորելու միտումներին և այդ նեոլիբերալ կուրսի ու աշխարհի տարբեր ծայրերում ծավալվող սոցիալական շարժումների միջև փոխադարձ կապի խնդիրներին։
Փորձ է արվում տեսնել զուգահեռները Հայաստանի զարգացումների հետ։ Որքանո՞վ է այս կուրսը բնորոշ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը՝ նկատի ունենալով Հունաստանի, Ուկրաինայի և տարածաշրջանի նման մյուս երկրների փորձառությունը։ Ինչպիսի՞ն է այս նեոլիբերալ միտումների մասին դիսկուրսը Հայաստանում։ Ի՞նչ տեղ ունեն Հայաստանում վերջին 5 տարիներին կտրուկ աճող քաղաքացիական շարժումները Հայաստանի տնտեսաքաղաքական կուրսի համատեքստում։
Այս հանրային քննարկման անգլերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ։
Դիտվել է 634 անգամ