Վերջին ամիսներին շատ է քննարկվում Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման կամ վերագաղութացման թեման: Արևելահայությունը Ռուսական կայսրության մեջ հայտնվել է մոտ 200 տարի առաջ, և էլ ավելի երկարատև է նրա այսպես կոչված «ռուսական կողմնորոշման» պատմությունը: Ուրեմն, կարելի է հարցնել, թե արդյո՞ք երբևէ կատարվել է ապագաղութացում, որպեսզի այսօր կարելի լինի խոսել (վերա)գաղութացման մասին: Առհասարակ, այս դեպքում տեղի՞ն են «գողութացում», «ապագաղութացում», «ետգաղութային» և ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվող այլ հասկացություններ: Բանախոսությունների այս շարքը փորձ է` դիտարկելու հայաստանյան իրադրությունը ապագաղութացման գլոբալ փորձառության համատեքստում` հայտնի պրակտիկաների ու տեսությունների, հարցադրումների ու մեկնաբանությունների օգնությամբ:
Բանախոսությունների թեմաներն են.
Բանախոսություն 1. Ինչպե՞ս մոտենալ արևելահայ (ռուսահայ, խորհրդահայ) պատմական փորձառությանը, արդյո՞ք վերջին տասնամյակի ընթացքում մշակված մոտեցումները (գաղութային դիսկուրսի տեսություն, ետգաղութային ուսումնասիրություններ և այլն) կիրառելի են Հայաստանի նկատմամբ:
Բանախոսություն 2. Հակագաղութային դիմադրություն և մտավորականություն (գրողներ, գիտնականներ, հետազոտողներ…):
Բանախոսություն 3. Ապագաղութացման գործընթացի խոչընդոտներն ու թակարդները:
Բանախոս` մշակութաբան Հրաչ Բայադյան
Միջոցառումը կազմակերպվել է Ուտոպիանա.ամ մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպության ACTV նախագծի շրջանակներում:
Դիտվել է 302 անգամ