Եթե ուշադիր զննենք ու դիտարկենք, թիվ մեկն «ամոթ» բառն է. այսինքն՝ մենք հղում ենք անում սոցիալական ամոթ, բարոյական ամոթ հասկացությանը, որպեսզի արժեքներ փոխանցենք ապագա սերնդին: «Չի՛ կարելի, ամոթ է», «մի՛ արա, ամոթ է» և այսպես շարունակ: Ստացվում է, որ «ամոթ» բառը փոխարինում է պետությունից բխող մի շարք կարևոր հասկացությունների, ինչպիսին, օրինակ, «անօրինականն» է: Չենք ասում «անօրինական է, մի՛ արա», բայց ասում ենք «ամոթ է, մի՛ արա»: Այսինքն՝ եթե ամոթ չլիներ, կարելի կլիներ անել: Հաճախ ես տեսնում եմ, որ ակտիվիստները ոստիկանների հակաօրինական գործողություններից հետո վանկարկում են «ամոթ է»: Այսինքն՝ ոստիկանի գործողությունները ոչ թե անօրինական են, այլ՝ ամոթ: Սա մեզ հետ է տանում դեպի նախապետական կարգավիճակը:
Դիտվել է 207 անգամ