Պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմքերն ու իրավաքաղաքական հայեցակետերը։ Առաջին մասում նա անդրադառնում է հետևյալ թեմաներին․
1. Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման պահանջի բարոյաքաղաքական լեգիտիմությունը պատմական հեռանկարում
2. Ինքնորոշման իրավունքը խորհրդային իրավունքի տեսանկյունից
Օտտո Լուխտերհանդտը, ծնված 1943 թվականին, սովորել է իրավագիտություն, սլավոնագիտություն և Արևելյան Եվրոպայի պատմություն, իսկ այնուհետև ավարտել է դոկտորանտուրան Քյոլնի համալսարանում (venia legendi հանրային իրավունքի, արևելաեվրոպական պետությունների իրավունքի և եկեղեցական իրավունքի ոլորտում)։ 1991 թվականից եղել է պրոֆեսոր Համբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի արևելաեվրոպական պետությունների իրավունքի բաժնում։ Հեղինակ է շուրջ 200 աշխատանքների, որոնցից 20-ը մենագրություններ են։ Հիմնական թեմաներն են մարդու իրավունքների հարցերը, քաղաքացու հիմնական իրավունքներն ու պարտականությունները ազգային և միջազգային իրավունքի մեջ, կրոնի ազատությունը և պետության ու կրոնական համայնքների փոխհարաբերությունները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, փոքրամասնությունների և դաշնային պետական կառուցվածքի հիմնահարցերը։ 1992 թվականից ԳԴՀ կառավարության ծրագրերի շրջանակում իրավախորհրդատվություն է տրամադրել եվրոպական հետկոմունիստական տարածաշրջանում։
Դիտվել է 1978 անգամ