Ի՞նչպիսի մարդիկ են մասնակցում քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպե՞ս է անդրադառնում մասնակցությունը նրանց մտածողության փոփոխության և անձնական կյանքի վրա, ինչու՞ են նրանք շարունակում ակտիվ մնալ հանրային կյանքում: «Վճարում ենք 100 դրամ», Մաշտոցի պուրակի պաշտպանության և այլ քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից Ռուզաննա Գրիգորյանը կիսվում է իր տպավորություններով և մտքերով՝ տարբեր իրադարձությունների ֆոնին: Ֆիլմում նկատվում է նաև անհատի, փոքր խմբերի և ավելի մեծ հանրույթների փոխներգործության նրբություններն ու դետալները:
Ֆիլմը պատրաստվել է «Ուտոպիանա.ամ» մշակութային կազմակերպության ACTV նախագծի շրջանակներում:
Դիտվել է 243 անգամ