— Դուք մելանխոլիայի երգիչ ե՞ք:
— Ոչ, ինչ եք ասում: Ես ճշմարտության պոետ եմ: Ես ասում եմ բաներ, որոնք շատերը հաճախ քաջություն չեն ունենում ասելու: Ժամանակի պրոբլեմները: Մամուլը միշտ կենտրոնացել է իմ սիրային երգերի վրա և անտեսել է այն, որ ես նաև այլ թեմաներով եմ գրել: Բայց հանդիսատեսը դա նկատել է:
— Լավ, խոսենք ժամանակի պրոբլեմներից: Եթե Ֆրանսիայի մասին նոր երգ գրեիք, ինչի՞ մասին կլիներ այն:
— Իմ նոր ալբոմի 17 երգերն արդեն պատրաստ են: Դրանցից մեկն ուղղված է թե՛ Ֆրանսիային, թե՛ ամբողջ աշխարհին: Այն կոչվում է «Բոլորս դեպի փողոց»:
— Դուք կոչ եք անում ֆրանսիացիներին բողոքե՞լ:
— Բոլորովին: Ես ընդամենը արձանագրում եմ. «Եթե ինչ որ բան ձեր պատկերացրածի պես չէ, ապա դուրս եկեք փողոց»: Ինչպես դա սկսվեց Թունիսում: Հետո Եգիպտոսում: Ֆրանսիայում վերջերս նույնպես: Իհարկե, այդքան մասշտաբային չէին, բայց ժամանակ առ ժամանակ ցույցերն օգտակար են: Այլապես բոլոր կառավարող կուսակցությունները վերածվում են բռնապետների: Որպեսզի բռնապետություն չլինի, ժողովուրդը պետք է իր խոսքն ասի:
— Այնպիսի զգացողություն ունե՞ք, որ Ֆրանսուա Օլանդը բռնակալի պես է կառավարում:
— Ցանկացած կառավարություն, որն օրենք է ընդունում, որի հետ բնակչությունը համաձայն չէ, ապա այդ կառավարությունը բռնակալի պահվածք է դրսևորում:
Հատված stern ամսագրի հարցազրույցից Շառլ Ազնավուրի հետ (19.02.2014):
Առցանց աղբյուրը՝ http://www.stern.de/kultur/musik/stern-interview-charles-aznavour-ruft-zu-rebellion-auf-2091220.html
Դիտվել է 5867 անգամ