Քաղաքական դիսկուրս - Միտքը փոփոխություն է

  • RSSRSS
  • FacebookFacebook

Քաղաքական դիսկուրսի մասին

Հայաստանում քաղաքական իշխանության և տնտեսական ռեսուրսների ծայրահեղ կենտրոնացման պայմաններում, երբ լրատվության միջոցները նույնպես ենթարկվում են մենաշնորհների տրամաբանությանը, մի փոքր նախաձեռնող խումբ 2013թ.-ի գարնանը հիմնադրեց Քաղաքական դիսկուրսը` որպես հարթակ քաղաքական մտքի և հանրային քննարկումների համար: Գլխավոր ազդակը եղել է քաղաքացիական խմբերի ակտիվացումը, ինչը տեղի էր ունենում թուլացած արհմիությունների և հանրային ոլորտի ընդհանուր ճգնաժամի, ինչպես նաև հասարակական կարգերի նկատմամբ քննադատական մտարտադրության պակասի պայմաններում:

Քաղաքական դիսկուրսը ընդհանուր հարթակ է ուսումնասիրողների և քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատների համար: Էական սկզբունք է հանդիսանում անկախությունը կուսակցություններից, բիզնես շահերից և կրոնական հաստատություններից: Քաղաքական դիսկուրսը նաև փնտրում է սոցիալական, տնտեսական և քաղաքական այլընտրանքներ՝ Հայաստանում գործող համակարգերից և գերիշխող մտածողությունից անդին։ Վերլուծություններն ու մեկնաբանությունները ուղղված են սահմանադրականության, սոցիալական արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական շարժումների հարցերի ուսումնասիրմանը:

Քաղաքական դիսկուրսում հրապարակվում են հոդվածներ և նյութեր, որոնք.

— համահունչ են Քաղաքական դիսկուրսի վերը նշված նկարագրությանն ու նպատակներին,

— պարունակում են քաղաքական մտքի և քաղաքական փիլիսոփայության տարրեր,

— հանդիսանում են ակադեմիական ու հանրամատչելի ոճերի համադրում, ինչպես նաև դիսցիպլինների շրջագծից դուրս արվող վերլուծություններ:

Հուշաթերթ հեղինակների համար

Խմբագրակազմի էլ. փոստի հասցեն՝ editorial@diskurs.am

Խմբագրակազմի անդամներ

Գայանե Մելքոմ Մելքոմյան
Դավիթ Ստեփանյան
Վահրամ Սողոմոնյան

Խմբագրակազմի անդամների մասին

Գայանե Մելքոմ Մելքոմյանը ծնվել է 1987 թվականին։ Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության բաժինը: 2010 թվականին ավարտել է Կանադայի ՄակԳիլլի համալսարանի իրավաբանության մագիստրոսական ծրագիրը: 2007 թվականին եղել է Արմակադ Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի նախաձեռնողներից մեկը: 2010-ին Գայանե Մելքոմ Մելքոմյանը մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: Նա ակտիվորեն մասնակցել է 2012 թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության նախաձեռնությանն ու տարբեր հարթակներում քաղաքացիական ինքնակազմակերպման գործողություններին: Պարբերաբար հանդես է եկել քաղաքացիական օրակարգին վերաբերվող հրապարակախոսական հոդվածներով:

Դավիթ Ստեփանյանը ծնվել է 1981 թվականին։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը: 2004 թվականից սկսած բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների և սոցիալական ու քաղաքացիական թեմաներով 8 ֆիլմերի հեղինակ է: Աշխատել է «Երկիր Մեդիա» և «Կայմ» հեռուստաընկերություններում: 2012-ից աշխատում է Ուտոպիանա մշակութային ՀԿ-ում որպես ռեժիսոր: Գրել է հրապարակախոսական հոդվածներ ինքնության և մշակուբանական թեմաներով (այդ թվում՝ «Հետք»-ում): 2011-ին արժանացել է Գյոթե մշակութային կենտրոնի «Արվեստ-քաղաք» նախագծի Երևանյան մրցույթի հաղթողի մրցանակին: Նախաձեռնել է ACTV առցանց հարթակը: Դավիթ Ստեփանյանի ֆիլմերից են «Լինել քաղաքացի» (2012), «Սիրուն աղջիկ, խի՞ ես էկել՝ իմ գործս ուզում ես դու անես» (2013, «Մեկ կադր» կինոփառատոնի առաջին մրցանակ) և այլն:

Վահրամ Սողոմոնյանը ծնվել է 1977 թվականին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գերմանե­րենի բաժինը: 2002-ից 2006-ը աշխատել է Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի «Եվրոպական ինտեգրացիա» հետազոտական խմբում: 2007թ. պաշտպանել է դոկտորական աշխատանք նույն համալսարանում: 2010 թվականից դասավանդել է քաղաքագիտություն Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում: Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են հարավկովկասյան ու եվրոպական ինտեգրման գործընթացները, Հայաստանում արժեհամակարգային փոփոխությունները և Արցախյան հիմնախնդիրը: 2010 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի հանրային տարածքների (այդ թվում՝ Մաշտոցի պուրակի) պաշտպանության նախաձեռնություններին: Կրթական քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներից է:

  • Բաժիններ

    • Մեկնաբանություն և այլընտրանք
    • Սոցիալ-տնտեսական օրակարգ
    • Հանրային և քաղաքական ոլորտ
    • Տարածաշրջան և աշխարհակարգ
    • Սոցիալ-մշակութային հարցեր
    • Տպագիր հրատարակություններ
    • Մեր մասին
    • About Political Discourse
  • Թեմաներ

    60-ականներ Revolution Taxation Անվտանգություն Աշխատանք Արժեքներ Արցախի հարց Բուհեր Ենթամշակույթ Ընդվզում Ինքնակազմակերպում Ինքնություն Կենսաթոշակային համակարգ Կորոնավիրուսի ճգնաժամ Կրթական համակարգ Համաշխարհային տնտեսակարգ Հանրային դիսկուրս Հանրային ծառայություններ Հարկային համակարգ Հեղափոխություններ Մեդիա Պայքար տիրապետության համար Սոցիալական իրավունքներ Սոցիալական միջավայր Սոցիալական շարժումներ Սոցիոլոգիա Տնտեսական քաղաքականություն Փիլիսոփայություն Քաղաքական տեսություն Քաղաքատնտեսություն Ֆինանսական համակարգ
  • Տեսանյութ

  • Հղումներ

    • Գրականություն
    • Օգտակար հղումներ
    • Diskurs.am in EN, DE, RU and FR
    • Տեսանյութեր
  • Գտեք մեզ Ֆեյսբուքում

  • Արխիվ

  • RSSRSS
  • FacebookFacebook

«Քաղաքական դիսկուրսի» հոդվածներում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել խմբագրակազմի տեսակետների հետ:
Diskurs.am կայքէջը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ - www.fes.am